Պոլիկլինիկաներում COVID-19-ի դեմ պատվաստումների թղթաբանությունը բացառվելու է․ ԱՆ

Առաջիկայում պոլիկլինիկաներում COVID-19-ի դեմ պատվաստումների թղթաբանությունը բացառվելու է. գործընթացն ամբողջությամբ կիրականացվի «Արմեդ» էլեկտրոնային համակարգի միջոցով:

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պոլիկլինիկաների ղեկավարների հետ քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման, ճիշտ բաշխման և համակարգված աշխատանքի հարցերը: