Քարաթափում Նուռնուս գյուղում․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Ապրիլի 7-ին, ժամը 08։29-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

«Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը հեռացրել են ավտոճանապարհից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին, ժամը 20:36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից դեպի գյուղի աղբյուր տանող հատվածում տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է Նուռնուս համայնքը սնուցող 100 մմ տրամագծով գազատար խողովակը. Նուռնուս գյուղի գազամատակարարումը դադարեցվել է:

Ոստիկանության աշխատակիցների կողմից տեղում իրականացվել է հերթապահություն: