4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան․ Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան:

Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն:Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է: