ՏՄՊՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին և ակցիաներին առնչվող խախտումներից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Ամանորին հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները:

Մասնավորապես ձեռնպահ մնալ՝ ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց և այլն:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով:

Նմանատիպ խնդիրների դեպքում կարող եք դիմել Հանձնաժողով:ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանությանպետական հանձնաժողով