Տարվա ընթացքում «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի աշխատակիցները համաճարակի պայմաններում ապահովեցին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում իրականացվող թռիչքների անվտանգությունը

2020 թվականը ծանր ու դժվար տարի էր: Գրեթե ողջ տարվա ընթացքում «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները համաճարակի պայմաններում ապահովեցին «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում իրականացվող թռիչքների անվտանգությունը:

Պատերազմի օրերին ընկերության աշխատակիցներն անցկացրին լարված օրեր ու գիշերներ, արեցին առավելագույնը:

Շնորհակալություն եմ հայտնում մեր ընկերության, շրջակա միջավայրի նախարարության և քաղաքացիական ավիացիայի ոլորտի աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար: Կազմակերպված կերպով և յուրաքանչյուրս մեր գործի պատասխանատուն լինելով՝ կարողացանք պատվով իրականացնել մեր առջև դրված խնդիրները։

Հուսանք, որ 2021 թվականը կլինի խաղաղության և առաջընթացի տարի։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն