Հունվարի 9-ին, ժամը 09։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինսկի փողոցի թիվ 32 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։52-ին։
Այրվել են հյուրասենյակը (45 քմ)՝ գույքով, խոհանոցի (14 քմ) կահույքն ու սառնարանը՝ մասամբ, ջերմահարվել՝ միջանցքի պատերի պլաստմասսայե կառուցատարրերը՝ (7 քմ)։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։