Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին․ Խոսնակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը տեղեկացնում է․

«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը այսօր իր «Requiem 7. Քաղաքականություն» վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է նախարար Սուրեն Պապիկյանին՝ նշելով, թե իբր նախարարի վրա քրեական գործ է հարուցված՝ ինչ-որ անհայտ գործարքից 450 մլն դրամ փող վերցնելու կապակցությամբ:

Հայտնում եմ, որ նախարար Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Միաժամանակ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ գլխավոր դատախազությունը հերքել է հիշատակվող պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախարար Պապիկյանի նկատմամբ քրեական գործի առկայությունը»: