Քրեական գործերի հարուցումը պայմանավորված չի կարող լինել որևէ մեկի ցանկությամբ կամ հորդորով․ Գլխավոր դատախազությունը արձագանքել է Սերժ Սարգսյանի փեսային

Հայաստանի գլխավոր դատախազությունը արձագանքել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասանի հայտարարություններին։

Հաղորդագրության մեջ նշվում է հետևյալը․

«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը այսօր իր Քաղաքականություն. «Requiem 7 վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է մի շարք անձանց, այդ թվում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի , պատգամավորներ Հակոբ Սիմինդրյանի, Հրաչյա Հակոբյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ քրեական գործերին:

Տեղեկացնում ենք, որ նշված անձանց վերաբերյալ քրեական գործեր հարուցված չեն, և ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Բազմիցս նշել ենք, որ քրեական գործերի հարուցումը և քրեադատավարական գործընթացները իրավական են՝ օրենքով հստակ նշված հիմքերով և ընթացակարգով, և որևէ կերպ պայմանավորված չեն կարող լինել որևէ մեկի ցանկությամբ կամ հորդորով»: