Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պարբերաբար կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ․ ԱԻՊԾ

Այսօր, օրվա ընթացքում, մինչև ժամը 14:00-ն, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պարբերաբար կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազագման կենտրոն»,- նշված է հայտարարությունում: