Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%

Բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ, եւ միայն Հայաստանում գները նվազել են՝ 2.1 տոկոսով․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 3.4%:

2020թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.9-3.7%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 3.3%-ով:

Սննդամթերքի գներ․ 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում1 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 35.9% գնաճ:

Մրգի ապրանքախմբում1 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ`6.5% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 6.1% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 35.3%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 12.3%):

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 4.2% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է համապատասխանաբար 7.3% և 10.0%, իսկ 2020թ.
նոյեմբերի համեմատ՝ 6.1% և 2.2% ):

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3.6% գնաճ: Ձվի գինը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ աճել է 18.5%-ով, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 13.1%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 38.1%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3.0% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6% գնանկում, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 1.1% գնաճ (թռչնամսի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 6.5%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 8.3%):

2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի
կակաոյի՝ 0.5% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ․ Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ:

2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.4%, բնակարանի նորոգման նյութերի, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.6%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.8%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 1.0%, մաքրող, լվացող միջոցների1.2%, կահույքի՝ 1.6%, հագուստի 1.7%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 2.6%, դեղագործական ապրանքների, խոշոր կենցաղային սարքերի՝ 3.2%, վառելանյութերի և քսանյութերի՝ 3.5%, ոսկերչական զարդերի 7.5% գնաճ:

2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 4.1% և 2.9% գնաճ: 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 12.2% և 23.0%-ով, իսկ հունվար-դեկտեմբերին 2019թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝
16.7% և 20.5%-ով։

Ծառայությունների սակագներ․ Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.6%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ 0.3% հավելաճ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն։