Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ. ՄԻՊ

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով: Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ:

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալ հիմնականներին՝

  • Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը,
  • դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը,
  • արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը,
  • դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը,
  • մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը,
  • ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգման արգելքը,
  • օրենքի առջև ընդհանուր հավասարությունը,
  • ամուսնանալու ազատությունը,
  • երեխայի իրավունքները,
  • կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը),
  • մտքի և կրոնի ազատությունը։