Երևանում վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է ամուսնուն

Երևանի Մովսես Խորենացի փողոցի շենքերից մեկում կինը դանակով հարվածել է ամուսնուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ հուլիսի 3-ին` ժամը 20.25-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին»,– նշված է հաղորդագրությունում:

Նույն օրը` ժամը 21.30-ին, հիվանդանոցից հաղորդել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 54-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:

37-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն: