ԿԽՄԿ-ն 4 վրան է նվիրաբերել Արցախի առողջապահության նախարարությանը

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում՝ ԿԽՄԿ-ն 45մ² մակերեսով 4 վրան նվիրաբերել է առողջապահության նախարարությանը: Նմանօրինակ վրանների հերթական խմբաքանակ ստացել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Վրանները դաշտային պայմաններում կարող են օգտագործվել որպես հոսպիտալ, բուժկետ, կացարան, աշխատանքային սենյակ, խոհանոց, կամ այլ անհրաժեշտ նպատակների համար:

Նշենք, որ ԿԽՄԿ առաքելությունը COVID-19-ի վարակի տարածումը կանխելու ուղղությամբ Արցախում իրականացրել և իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: