Արման Թաթոյանը և Եղիշե Կիրակոսյանը եղել են Գյումրիում, հանդիպել գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը այսօր առավոտից Գյումրիում հանդիպումներ են ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են պատերազմական գործողությունների ավարտից հետո: Այս մասին Թաթոյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում:

Նա գրել է նաև, որ քննարկվել են գերու կարգավիճակ ունեցող հայ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: