ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանում ժողովրդագրական վիճակն ընդհանուր առմամբ չի կարելի համարել բարենպաստ:
Վանիկ Բաբաջանյանը ներկայացրեց ծնելիության վերջին ցուցանիշները. վերջին տասնամյակում՝ 2001-2010-ի ընթացքում անընդհատ գրանցվել է ծնունդների աճ՝ պայմանավորված 2000-ից սկսված սեռատարիքային համամասնություններով: 2005-10 թթ. ծնունդների քանակն աճել է 20 տոկոսով, իսկ ծնելիության գումարային գործակիցը 1,3 -ից հասել է մինչև 1,6-ի, ինչը առաջընթացի տեսնակյունից այնքան էլ վատ չէ: Բայ, օրինակ, 2015-ից կանխատեսվում է ծնունդների թվաքանակի որոշակի նվազում, քանի որ ամուսնական շուկա են մտնում 90-ականների ծնվածները, ինչը նշանակում է, որ պոտենցիալ ամուսնացողների թվաքանակը պակասում է: Կարդալ ավելին