ԱԺ նախագահն ասորական համայնքի ներկայացուցչի հետ համայնք այցելելու պայմանավորվածություն է ձեռք բերել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 12-ին հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության կապերի վարչությունից, Ալեն Սիմոնյանը ծանոթացել է Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին եւ պատգամավորին հորդորել ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում:

Ըստ աղբյուրի՝ Միրզոեւան, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշել է, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին եւ անհրաժեշտության  դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում: