Մարտունիում, հարակից բնակավայրերում, Այգեստան համայնքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում կիրականացվի

Արցախի աչտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամները, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում:

Նշվում է, որ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911,101,112 հեռախոսահամարներին: