Երևան քաղաքում՝
Հունվարի 18-19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից ձյան տեսքով։
Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 18-20-ին շրջանների մեծ մասում, 21-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, իսկ 19-ից բոլոր շրջաններում ձյան տեսքով։
Հունվարի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ, 18-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
Երևան քաղաքի հունվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 12.00C (1976թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -25.20C (1973թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան -3.70C
Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։»