Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար, Արսեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից․ նախագահի հրամանագրերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար»,- նշվում է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արսեն Թորոսյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ազատել առողջապահության նախարարի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում: