«Ազգային ժողովում վարչապետի երեկվա արտահայտած մտքերը գերիների խնդրով, մեղմ ասած, հուսահատեցնող է»․ Ժաննա Ալեքսանյան

Դավիթ Տոնոյանը պարտավոր է շտապ մեկնել տվյալ զորամաս և հանրությանը բացատրություններ տալ տեղի ունեցածի վերաբերյալ. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․

«Ազգային ժողովում վարչապետի երեկվա արտահայտած մտքերը գերիների խնդրով, մեղմ ասած, հուսահատեցնող է: Փնտրել նվաճումներ այնտեղ, որտեղ միայն ողբերգություն է, արտասուք և տառապանք: Արդեն հրապարակվել են փաստացի տվյալներ, որ վարչապետը սխալ է, բայց սա այնքան անկարևոր հարց է և քննարկելն անգամ բարոյական չէ: Վարչապետի ելույթը լսում են նաև գերության մեջ գտնվող անձանց ընտանիքները և ինչ են տալիս նրանց այդ թվերն ու փաստերը:

Գերիներն ադրբեջանցիների ձեռքում են հենց այս պահին, և մի հուսադրող խոսք անգամ չասվեց այդ մարդկանց, գոնե ձեր ավանդական սիրում ու խոնարհվում եմ: Չասացիք, որովհետև այլևս չեք կարող ասել այդ խոսքերը»: