Վահրամ Դումանյանը շնորհավորել է բեմական արվեստի գործիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առիթով․

«Բեմակա՛ն արվեստի սիրելի գործիչներ, Մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և անսպառ ներշնչումների, լավատեսության աննկուն կամքի ու եռանդի մաղթանքներս: 

Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ: Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել պահպանել ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային թատերական փոխակերպումների և առաջնորդը բարձր չափանիշների ու քաղաքացիական տրամադրությունների: Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը»: