Նոր միջադեպեր շփման գծի երկայնքով․ կան զոհեր. «Ազատություն»

Նոր միջադեպեր շփման գծի երկայնքով․ կան զոհեր. «Ազատություն»
Նոր միջադեպեր շփման գծի երկայնքով․ կան զոհեր. «Ազատություն»

Վերջին ժամերին շփման գծի երկայնքով տեղի ունեցած միջադեպերի հետևանքով հայկական կողմը տվել է մեկ, ադրբեջանականը` առնվազն երկու զոհ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրապարակած տեղեկատվության համաձայն, այսօր շփման գծի արևելյան ուղղության վրա գտնվող հենակետերից մեկում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող,1995 թվականին ծնված Գարիկ Իսպիրյանը: Ադրբեջանական կողմը հաղորդել է Ղազախի շրջանում տեղի […]

Վերջին ժամերին շփման գծի երկայնքով տեղի ունեցած միջադեպերի հետևանքով հայկական կողմը տվել է մեկ, ադրբեջանականը` առնվազն երկու զոհ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրապարակած տեղեկատվության համաձայն, այսօր շփման գծի արևելյան ուղղության վրա գտնվող հենակետերից մեկում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող,1995 թվականին ծնված Գարիկ Իսպիրյանը:

Ադրբեջանական կողմը հաղորդել է Ղազախի շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին:

«Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալության տեղեկություններով, Ղազախի շրջանի Բալաջաֆարլի գյուղի մոտ ականի վրա պայթել է զինվորականներ տեղափոխող մի բեռնատար: Երկու ադրբեջանցի զինծառայող զոհվել է: 

Ազատություն ռադիոկայան