Այսօրվանից մի ամբողջ թաղամաս լուսավոր է. Արմավիրի քաղաքապետ

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօրվանից մի ամբողջ թաղամաս լուսավոր է: Արմավիր քաղաքի Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Վահրամ Փափազյան և Հուսիկ Հարությունյան փողոցներում անցկացվել է գիշերային լուսավորության ցանց՝ էներգախնայող լուսատուներով: Փողոցների ընդհանուր երկարությունը 2.2 կմ է:

Նշված փողոցները գիշերային լուսավորություն նախկինում չեն ունեցել: Լուսավորման ցանցի ընդլայնման աշխատանքները շարունակվում են»: