Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի ավելի քան 101 միլիոն թեստ

Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 101 միլիոն թեստ, հունվարի 29-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 101,1 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Վերջին օրը կատարվել Է 411 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով այսօրվա դրությամբ բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 643,4 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: