ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 20.270 արցախահայ

Սեպտեմբերի 26-ի՝ ժամը 19:30-ի դրությամբ, ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 20 հազար 270 քաղաքացի:

ՀՀ կառավարությունը Արցախից 2850 բռնի տեղահանվածի կեցության հարց է լուծել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

ՀՀ ՆԳՆ օպերատիվ կենտրոնի տվյալների համաձայն, տեղաբաշխման կայաններում հաշվառվել է 20.270 անձ:

Գորիսում արդեն իսկ լուծվել է 650 անձի կեցության հարց, Սիսիանում 169, Տաթևում 171, Կապանում 324, Մեղրիում 19։

Սյունիքում ընդհանուր տեղաբաշխվել է 1298 տեղահանված անձ։

Վայոց Ձորում տեղահանվածներից 532–ի կեցության հարց է լուծվել, Գեղարքունիքում 752-ի, Տավուշում 268-ի: