ՔՊ 71 պատգամավորի նամակ եմ գրել, չեն պատասխանում․ Գասպարին կրկին ակցիա է իրականացնում. Factor

Քաղաքացիական  ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր կրկին բողոքի ակցիա է իրականացնում՝ պառկելով Կառավարության շենքի մոտ։ Այս անգամ ակցիան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ է, որը Երևանում թքել էր քաղաքացու վրա։

«Մարդու վրա թքելը արդարացում չունի»,- այս գրառումն է արված քաղաքացիական ակտիվիստի ձեռքին գտնվող պաստառի վրա։

Factor.am-ի հարցին ի պտասխան՝ Գասպարին նշեց, որ ակցիայի ընթացքում դեռևս իրեն չի մոտեցել Կառավարությունից, իշխանությունից, «քաղաքացին բարձրագույն արժեք է» ասողներից որևէ մեկը։ Ակտիվիստը հայտնեց նաև, որ նամակ է ներկայացրել ՔՊ 71 պատգամավորներին, ասելով, թե ինչպես են գնահատում Ալեն Սիմոնյանի արարքը և արդյոք էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը կողմ են, թե ոչ, սակայն ոչ մի պատգամավոր նույնիսկ չի արձագանքել, որ ստացել է նամակը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։