Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ ունեցանք Որոտան և Շուռնուխ համայնքներում. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ ունեցանք Որոտան և Շուռնուխ համայնքներում։ Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`

բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ,

բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն,

բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։