Հրդեհ Սիսիան քաղաքում

Հունվարի 29-ին, ժամը 20։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գնունյանց փողոցում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սամսոն Մկրտումյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 23:40-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 105 քմ) և մոտ 500 հակ անասնակեր։