Բայդենը կստորագրի միգրացիայի մասին մի քանի հրամանագրեր, որոնք վերացնում են Թրամփի օրոք ընդունված կանոնները

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կստորագրի մի շարք հրամանագրեր՝ կապված միգրացիայի հետ: Այդ մասին ասված Է փետրվարի 2-ին Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր վարչակազմը հայտարարում Է մի շարք լրացուցիչ միջոցների մասին, որոնք կձեռնարկվեն մեր ներգաղթային համակարգի վերակառուցման եւ ամրապնդման համար»,- ասված Է հայտարարության մեջ:

Մասնավորապես, Բայդենի վարչակազմը կարգադրել Է ստեղծել աշխատանքային խումբ այն միգրանտների ընտանիքների վերամիավորման համար, որոնք միմյանցից բաժանվել են Դոնալդ Թրափի նախագահության օրոք: Երկրորդ հերթին հանձնարարվել Է ստեղծել ապաստարանների մարդասիրական համակարգ եւ մշակել ռազմավարություն ԱՄՆ-ի հարավային սահմանով չկարգավորված միգրացիայի խնդիր լուծման համար:

Ինչպես նշում Է Axios լրատվական պորտալը, Բայդենն այդ հրամանագրերով սկսում Է փոխել միգրացիոն քաղաքականության ուղեգիծը՝ վերացնելով իր նախորդ Թրամփի կողմից մտցված սահմանափակումները: «Սահմանին Թրափի վարչակազմի քաղաքականությունը հանգեցրել Է քաոսի, դաժանության եւ խառնաշփոթության: (…) Այսօր Բայդենի եւ Հարիսի վարչակազմը կսկի վերացնել այն առավել ավերիչ միջոցները, որոնք ընդունել Է նախորդ վարչակազմը»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: