Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրել է Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին մայիսի 13-ին՝ Բաղդադում տեղի ունեցած Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:

Մայր Աթոռից տեղեկացնում են, որ հաստատելով Օշական վարդապետի ընտրությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է  նախանձախնդիր ծառայությամբ արդյունավորել վստահված բարձր և պատասխանատու առաքելությունը՝ ի խնդիր Իրաքի հայոց թեմի ազգային ու հոգևոր կյանքի զորացման և Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության: