Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Ֆիլիպ Ռիքերի այցը Երևան

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում:

«Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։