Բալեյի զինկոմը պնդում է, որ Պերմյակովը առողջ էր.«Ազատություն»

Բալեյի զինկոմը պնդում է, որ Պերմյակովը առողջ էր.«Ազատություն»
Բալեյի զինկոմը պնդում է, որ Պերմյակովը առողջ էր.«Ազատություն»

Բալեյ քաղաքի (որտեղից զինծառայության է զորակոչվել Վալերի Պերմյակովը) զինվորական կոմիսար Ալեքսանդր Լոգինովսկին «Ազատության» հետ հեռախոսազրույցում հերքեց ռուսաստանյան լրատվամիջոցների տարածածտեղեկությունը, թե մինչև զինծառայության անցնելը Պերմյակովը բուժվել է հոգեբուժարանում՝ օլիգոֆրենիա (սակավամտություն) ախտորոշումով: «Ազատության» հարցին, թե արդյոք տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, Լոգինովսկին պատասխանեց․ – «Իհարկե, չի համապատասխանում: Նա առողջ էր, և նրա առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը կարգին էին»: Զինկոմիսարը […]

Բալեյ քաղաքի (որտեղից զինծառայության է զորակոչվել Վալերի Պերմյակովը) զինվորական կոմիսար Ալեքսանդր Լոգինովսկին «Ազատության» հետ հեռախոսազրույցում հերքեց ռուսաստանյան լրատվամիջոցների տարածածտեղեկությունը, թե մինչև զինծառայության անցնելը Պերմյակովը բուժվել է հոգեբուժարանում՝ օլիգոֆրենիա (սակավամտություն) ախտորոշումով:

«Ազատության» հարցին, թե արդյոք տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, Լոգինովսկին պատասխանեց․ – «Իհարկե, չի համապատասխանում: Նա առողջ էր, և նրա առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը կարգին էին»:

Զինկոմիսարը հավելեց, որ իրենց քաղաքի բոլոր երիտասարդների պես Պերմյակովն էլ 14 տարեկանից զինկոմիսարիատում ենթարկվել է բուժզննման, և «եթե ինչ-որ բան այնպես չլիներ», հավանաբար կհայտնաբերեին:

Կարդալ ամբողջական հոդվածը