Մարդահամարը Հայաստանում հնարավոր է՝ անցկացվի 2022 թվականին. Ավինյան

Հայաստանում մարդահամարը, որն անցկացվում է տասը տարին մեկ անգամ, հնարավոր է անցկացվի 2021 կամ 2022 թվականներին: Այդ մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ ըստ օրենքի, մարդահամարի անցկացման ժամանակը 2021 թվականն է:

«Մարդահամարի մասով նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ 2019թ.-ից, բայց հնարավոր չեղավ իրականացնել հենց կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021թ., եթե խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որ կհասցնենք անցկացնել նաև մարդահամարը, եթե չհասցնենք, ապա դա տեղի կունենա 2022թ.-ին»,- ասել է Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին: