Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ

Զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացման նպատակով 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի,  ստուգվել են ամրակցված զինատեսակների տիրապետման հմտությունները, տրվել համապատասխան հրահանգներ։