Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. ՏԿԵՆ

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

https://www.facebook.com/armroad.am/posts/3643622019088799