Կիրակի 15 հայ ուխտավոր այցելել է Դադիվանքի վանական համալիր

Փետրվարի 15-ին, կիրակի օրը, 15 հայ ուխտավոր այցելել է Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանքի վանական համալիր: Այդ մասին տեղեկացնում են Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ծառայությունից:

Ըստ աղբյուրի, եռակողմ հայտարարության շրջանակներում, ադրբեջանական կողմը թույլատրել է ուխտավորների անխոչընդոտ մուտքը համալիրի տարածք:

Նաև նշվում է, որ հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել մտել են համալիրի տարածք: Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի անմիջական հարևանությամբ։