Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 23 տեղահանված. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 23 տեղահանված: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 568 մարդ: 

Ռուսաստանի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումներն ու ոչնչացումը: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1387,3 հա տարածք, 434,8 կմ ճանապարհ, 1327 բնակելի շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 291 պայթյունավտանգ առարկա:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: