ՄԻՊ-ի գլխավորած աշխատանքային խումբը հանդիպումներ է ունենում Կապան համայնքի Շիկահող և Սրաշեն գյուղերում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն այս պահին հանդիպումներ է ունենում Կապան համայնքի Շիկահող և Սրաշեն գյուղերում:

Քննարկվում են բնակիչների անվտանգության, սեփականության, արոտավայրերի և վարելահողերի օգտագործման և այլ հարցեր:

Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջից։