Երկրորդ օդաչուն «ցանկացել է կործանել» գերմանական ինքնաթիռը

Երկրորդ օդաչուն «ցանկացել է կործանել» գերմանական ինքնաթիռը
Երկրորդ օդաչուն «ցանկացել է կործանել» գերմանական ինքնաթիռը

Azatutyun.am-Ֆրանսիացի քննիչները հայտարարել են, որ գերմանական Lufthansa ավիաընկերությանը պատկանող Germanwings ընկերության երկրորդ օդաչուն «միտումնավոր է կործանել» ինքնաթիռը:

Մարտի 24-ին Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող Airbus 320 ինքնաթիռը աղետի էր ենթարկվել: Ինքնաթիռի ուղևորները և անձնակազմը՝ թվով 150 մարդ, զոհվել էին:

Հղում անելով օդաչուների խցիկում գտնվող սև արկղի ձայնագրությունների վերծանմանը՝ քննիչ Բրայս Ռոբինը մարտի 26-ին հայտարարել է, որ երկրորդ օդաչուն «միտումնավոր կերպով» սկսել է իջեցնել ինքնաթիռը: Մինչ այդ ինքնաթիռի հիմնական օդաչուն լքել էր օդաչուների խցիկը, իսկ վերադառնալիս՝ չէր կարողացել ներս մտնել, քանի որ դուռը կողպված էր եղել:

Ռոբինը հավելել է, թե երկրորդ օդաչուն ողջ է եղել մինչև ինքնաթիռի վերջնական անկումը: