ՃՈ-ն զգուշացնում է

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության անվտանգության համար: Մասնավորապես, կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար փակ են Դիլիջան տանող ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները, Ոսկեպար, Վարդենյաց լեռնանցքը, ինչպես նաև Գյումրիից դեպի Բավրա տանող ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներով, մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»: