Ճապոնիան հայտնաբերել Է կորոնավիրուսի նոր տարբերակով վարակման 90-ից ավելի դեպք

Ճապոնիայի առողջապահական մարմինները հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսի նոր հիմնամանրԷով հիվանդացության ավելի քան 90 դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին հաղորդել Է Mainichi թերթը: Հայտնաբերված նոր հիմնամանրԷի մասին ասվում Է հաշվետվության մեջ, որը պատրաստվել Է Ճապոնիայի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից:

Կարծում են, որ այդ տարբերակը եկել Է արտասահմանից, բայց տարբերվում Է այն հիմնամանրԷներից, որոնք ավելի վաղ գրանցվել Էին Մեծ Բրիտանիայում եւ Հարավային Աֆրիկայում, գրում Է հրատարակությունը:

Ճապոնիայի առողջապահության նախարարության տվյալներով, COVID-19-ի համավարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդացության ավելի քան 400 հազար դեպք եւ մահվան 7 հազար 194 դեպք: Բոլոր հիվանդացածներից 151-ի մոտ հայտնաբերվել են վիրուսի հիմնամանրԷներ, որոնք ավելի վաղ հայտնաբերվել Էին Մեծ Բրիտանիայում, Հարավային Աֆրիկայում եւ Բրազիլիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: