Եղեգնուտ համայնքը գիշերային լուսավորություն կունենա

Եղեգնուտ համայնքը կապահովվի գիշերային լուսավորության համակարգով. կանցկացվի 10 հազար մետր լուսավորության ընդհանուր ցանց: Այդ մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից: 

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում սկսվել են Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները: 

Համայնքի փողոցների և ներհամայնքային ճանապարհների ընդհանուր երկարությունը 10 կմ է, որից լուսավորված է միայն 10 %-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` յուրաքանչյուրի մասով 13 մլն 471.4-հազարական դրամ: 

Ծրագրի իրականացմամբ համայնքը կունենա հիմնանորոգված գիշերային լուսավորություն, երթևեկությունն ու տեղաշարժը կդառնան անվտանգ և հարմարավետ: Ծրագրի իրականացման փուլում կստեղծվի շուրջ 15 ժամանակավոր աշխատատեղ: 

https://www.facebook.com/marz.armavir/posts/2591116327852579