«Ազատության» դեմ կատարվածի կրկնությունը, իրականում դատախազության անգործության հետևանքն է՝ անհամեմատ ավելի բռնի դրսևորմամբ. Իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի դեմ հարձակման դեպքին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չեմ հիշում մի դեպք, երբ ընդդիմության հանրահավաքի մասնակիցները թիրախավորեն կոնկրետ լրատվամիջոցին կամ հարձակվեն լրատվամիջոցի վրա, այն էլ այսպիսի ատելությամբ ու թշնամանքով:

Այս պարտականությունը մշտապես դրված է եղել ոստիկանության վրա: Լրատվամիջոցներն ու լրագրողները, նկարահանող տեխնիկան մշտապես տուժել են ոստիկանության կողմից և հենց այս ընդդիմության ռեժիմի կողմից: Բռնություն քարոզող ընդդիմությունը ունի իրեն ներդաշնակ լսարան և սա շատ վտանգավոր է:

Պետք է անհապաղ հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն Ազատության ռադիոկայանի նկարահանող խմբի վրա հարձակվողները: Եվ շատ տեղին է հարց ուղղել դատախազությանը, թե ինչ հետևանքներ ունեցան նույն լրատվամիջոցի վրա հարձակման դեպքով հարուցված քրեական գործը:

Այսօրվա միջադեպի կրկնությունը, իրականում դատախազության անգործության հետևանքն է՝ անհամեմատ ավելի բռնի դրսևորմամբ: Նույնը կարելի է ասել բռնությունը հանդուրժող իշխանության մասին»: