Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում են խուճապի չմատնվել

Արցախում շարունակվում են չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն իրազեկում է, որ օրվա ընթացքում վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում:

Նշվում է, որ լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել 911 կարճ հեռախոսահամարին: