Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումն ու խորացումը:

«Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում հայ և վրացի ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամությունը կնպաստի բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության զարգացմանը»,– ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: