Բաղրամյանը չազատելու դեպքում Ոստիկանությունը «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել իրեն վերապահված լիազորությունները»

Բաղրամյանը չազատելու դեպքում Ոստիկանությունը «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել իրեն վերապահված լիազորությունները»
Բաղրամյանը չազատելու դեպքում Ոստիկանությունը «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել իրեն վերապահված լիազորությունները»

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան տևական ժամանակով և ամբողջությամբ արգելափակելու հանգամանքն «իր բնույթով և առաջացրած հետևանքներով անհամաչափ սահմանափակում է այլ անձանց սահմանադրական իրավունքները և հանրության շահերը»: Բաղրամյանը չազատելու դեպքում ոստիկանությունը զգուշացնում է ցուցարարներին՝ «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»։ «ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին և […]

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան տևական ժամանակով և ամբողջությամբ արգելափակելու հանգամանքն «իր բնույթով և առաջացրած հետևանքներով անհամաչափ սահմանափակում է այլ անձանց սահմանադրական իրավունքները և հանրության շահերը»:

Բաղրամյանը չազատելու դեպքում ոստիկանությունը զգուշացնում է ցուցարարներին՝ «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»։

«ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին դրսևորել ողջախոհություն, հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը և ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տևող արգելափակումը»,- հայտարարում է Ոստիկանությունը՝ հորդորելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր հանրային միջոցառումներն անցկացնել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ և Ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում հավաքը տեղափոխել այլ վայր:

ՀՀ ոստիկանությունը նաև հույս է հայտնում, որ «վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսևորման և փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների»։