Այսօր վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 99 համարի երթուղին

Մարտի 1-ից, ինչպեսև քաղաքապետարանը խոստացել էր, 13 նոր ավտոբուսով սկսեց աշխատել 99 համարի երթուղին։ 

Երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ տեսանյութում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչև 23.00-ն։

Հիշեցնում ենք, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքն ընդունում է միայն 100 դրամանոցներ։

Ի դեպ, նոր երթուղում առաջին անգամ կիրառվում է ցուցանակների նոր դիզայնը, որի մշակման համար շնորհակալություն «Բրեյնդ» գործակալությանը և Էդուարդ Քանքանյանին։

Երևանի քաղաքապետարան