Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մասնակիցները երթով անցան Մաշտոցի պողոտայով, Կորյունի, Աբովյան փողոցներով:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ ու քաղաքացիներ Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ խոնարհեցին ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի: