Մակրոնը Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ քննարկում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Քննարկում ունեցա նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ընդգծեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և դրա շարունակական առաջընթացի կարևորությունը։ Անդրադարձանք նաև տարածաշրջանային հարցերին և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին»,- X միկրոբլոգում գրել է Մակրոնը։

Screenshot