«Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները».Դավիթ Տոնոյան

«Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները».Դավիթ Տոնոյան
«Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները».Դավիթ Տոնոյան

Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, նշանակել նոր ներկայացուցիչ: Այս մասին, ըստ Factor.am-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Հարցին՝ արդյոք ՀԱՊԿ-ում առաջացած խնդիրները կարող են պատճառ լինել, որ Հայաստանը դուրս գա կազմակերպությունից, Դավիթ Տոնոյանն ասել է.

«Ես չեմ լսել նման խնդրի մասին, որը կարող է նախապայման լինել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար: Նման նախապայմաններ չկան ոչ աշխարհաքաղաքական, ոչ ռազմաքաղաքական, ոչ էլ ռազմավարական տեսանկյունից»: